Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մար­դու մեջ ա­մեն ինչ պետք է լի­նի գե­ղե­ցիկ, մա­նա­վանդ մտ­քե­րը

Մար­դու մեջ ա­մեն ինչ պետք է լի­նի գե­ղե­ցիկ, մա­նա­վանդ մտ­քե­րը
17.04.2020 | 00:18
Չե­խովն ա­սում է` մար­դու մեջ ա­մեն ինչ պետք է լի­նի գե­ղե­ցիկ, մա­նա­վանդ մտ­քե­րը: Սերժ Սարգ­սյա­նի ապ­րի­լյան քն­նիչ հանձ­նա­ժո­ղով գնա­լը թե ԱԺ-ին, թե նրան սի­րող-չսի­րող­նե­րին վե­րա­դար­ձեց ինս­տի­տու­ցիո­նա­լու­թյան զգա­ցու­մը, որն ա­մեն վայր­կյան ա­վեր­վում է պո­պու­լիստ­նե­րի ձեռքն ըն­կած ա­մեն ին­չում: Ա­ռա­ջին հեր­թին խիստ ինս­տի­տու­ցիո­նալ, գրե­թե գե­ղար­վես­տի հաս­նող էր նրա հայ­տա­րա­րու­թյու­նը` ԱԺ մուտ­քից ա­ռաջ. «Ես, որ­պես Գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, մի քա­նի ան­գամ ա­ռիթ եմ ու­նե­ցել ա­սե­լու, որ ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում մեր զին­վոր­ներն ու հրա­մա­նա­տար­նե­րը խի­զա­խու­թյամբ գե­րա­զան­ցե­ցին ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին մաս­նակ­ցած ի­րենց հե­րոս հայ­րե­րին ու պա­պե­րին։ Իմ մտ­քերն ու ա­ղոթք­նե­րը պա­տե­րազ­մում որ­դի­ներ կորց­րած յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քի հետ են»:
Կար­դում ես ու վե­րա­դառ­նում՝ քո պատ­կե­րին, քեզ պե­տու­թյան տեր զգում, այս օ­րե­րին՝ ողջ երկ­րում տի­րող ան­տե­րու­թյու­նը, վրեժխ­նդ­րու­թյան, հոգևո­րի աս­պա­տակ­ման ցա­վը թո­թա­փում։ Հե­տա­հա­յա­ցի այս ողջ է­պո­պեան լոկ ապ­րի­լյա­նի բյու­րե­ղաց­ման մա­սին չէ, այլ շատ ա­վե­լի կարևո­րի. «Սա սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հա­մար նա­խա­տես­ված «լայվ-շոու» չէ, սա մի­ջազ­գա­յին ռեալ քա­ղա­քա­կա­նու­թյուն է` նաև հետ­նա­բե­մում ըն­թա­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րով: Մենք հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյան հար­ցե­րում և ա­ռա­ջին հեր­թին` Ար­ցա­խի հար­ցում պա­ռակտ­վե­լու ի­րա­վունք չու­նենք: Դա չա­փա­զանց թանկ կա­րող է ար­ժե­նալ մեր պե­տա­կա­նու­թյան և ժո­ղովր­դի հա­մար»: Ին­չը հույս է տա­լիս շա­րու­նակ­ման՝ չթու­լա­նա­լու, մեծ մնա­լու, ին­չը չհաս­կաց­ված՝ մո­խիր­նե­րը հո­գում պա­հած մար­դու խոսք չէր (չնա­յած՝ ինչ խոր­քեր էր շար­ժում...)։ Այլ՝ ըն­կած տե­ղից շա­րու­նակ­վե­լու պատ­գամ: Բո­լո­րիս:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ